ԴեմառԴեմ. Սերունդների երկխոսություն մարզային ֆորում

ԴեմառԴեմ. Սերունդների երկխոսություն մարզային ֆորում

Սերունդների երկխոսություն մարզային ֆորում

By Մարզերի Երեխաերը Մարզերում

Date and time

Saturday, March 30 · 11:30am - 6:30pm GMT+4

Location

Վարդենիս, Armenia

Վարդենիս, Armenia Vardenis, Gegharkunik Province Armenia

About this event

📣Կոտրելով բոլոր կարծրատիպերն ու չափանիշները՝ ուրախությամբ ու մեծ ոգևորությամբ հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին։

Այս ֆորումը մի տեսակ «գլխիվայր» է և միայն գիտելիքների ու փորձի փոխանակման մասին չէ։ Մենք եկել ենք ապացուցելու, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, և որ կրտսեր սերունդը ևս կարող է և պետք է կիսվի իր փորձով ու հաջողություններով ավագ սերնդի հետ։

💭Մարզային այս ֆորումը նախաձեռնել ենք՝ նպատակ ունենալով ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երիտասարդներին, ովքեր յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն, ովքեր իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։ Սա նաև հիանալի հնարավորություն է ոգեշնչելու ավագ սերնդին և հասակակիցներին, ապացուցելու, որ հաջողությունների ու փորձի մասին խոսել և կիսվել կարող են բոլորն անկախ տարիքից կամ գործունեության ոլորտից։

Միջոցառմանը ձեզ սպասվում են՝
▪️Ելույթներ երիտասարդ առաջնորդներից
▪️Հարցուպատասխան սեսիաներ
▪️Ցուցադրություններ
▪️Եզրափակիչ համերգ

Դահլիճից երիտասարդներին լսելու ու հարցեր են տալու Հայաստանի ամենահաջողակ մասնագետները, գործարարները, մտավորականները և այլոք։

Միջոցառման մուտքն ազատ է։
Որպես այցելու նախագրանցվելու համար խնդրում ենք հետևե՛լ էջին։

Ձեր ընկերությունը կարող է նաև աջակցել միջոցառման կայացմանը։ Մանրամասների համար կարող եք գրե՛լ էջին։

Հանդիպելու ենք՝
📆Մարտի 30-ին
🕚Ժամը՝ 11:30 - 18:30-ն
📍Վարդենիսի մշակույթի պալատում

Միացե՛ք մեզ՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը:

Միջոցառման կազմակերպիչը ՄԵՄ-ն է։
Կազմակերպչական գործընկեր՝ Skill Event Marketing Company

Sales Ended