Այս տարվա ապրիլից մեկնարկել է Երևանի Քաղաքական (քննարկումների) ակումբի գործունեությունը։ Քաղաքական ակումբը անաչառ հարթակ է երևանցիներին հուզող անվտանգային, սոցիալ-տնտեսական, կրթական և այլ խնդիրների քննարկման համար։ Հանդիպումներին մասնակցելու են նաև հրավիրյալ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքականության մշակում իրականացնող պետական ծառայողներ, լրագրողներ։
Երևանի Քաղաքական ակումբը գործելու է Կովկասի ինստիտուտի հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող “Հայաստանի մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը” ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ակումբի երկրորդ քննարկումը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 29-ին Երևան քաղաքում`Կովկասի ինստիտուտի գրասենյակում, և նվիրված կլինի հայ-վրացական հարաբերություններին` տարածաշրջանային գործընթացների համատեքստում։
Բանախոսներն են Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոննի Մելիքյանը և Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Մոդերատորը Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն է:
Հասցեն՝ ք․ Երևան, Չարենցի փողոց 31/4
Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել Կովկասի ինստիտուտի գրասենյակի հետ։
Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել: