Ծրագրավորման ժամ / Hour of Code
Event Information
About this Event
Յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավել երկրներում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ»/Hour of Code միջոցառումը՝ համախմբելով ավելի քան 300 մլն մասնակցի։
2019 թվականին ամբողջ աշխարհում «Ծրագրավորման ժամ»/Hour of Code-ի 40,000-ից ավել միջոցառումներ են լինելու։
«Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորմանը, նրանց համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Եվ այս ամենը մասնակիցները սովորելու են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ։
Մասնակցության համար՝
- մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք,
- ծրագրավորման իմացություն չի պահաջվում,
- անգլերենի իմացությունը ցանկալի է,
- տարիքային սահմանափակում չկա,
- տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։
Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN19